Ժամանակի ընթացքում փոխվում են կանացի գեղեցկության մասին պատկերացումները: Եվ «գեղեցկությունը զոհեր է պահանջում» հայտնի արտահայտությունն անցյալում բառացի նշանակություն է ունեցել:
XV-XVII դարեր – չոպիններ
XV-XVII դարերում կանայք կրում էին չոպիններ՝ զգեստները աղտոտումից պաշտպանելու և բարձր սոցիալական դիրքը ցուցադրելու համար:
1939թ. – պաշտպանություն դիմահարդարման համար
Այդպես կանայք պաշտպանում էին իրենց դիմահարդարումը: Միակ թերությունն այն էր, որ կոնը ներսից խոնավանում էր:
XX դար – փոսիկներ այտերի վրա
Կանացի կերպարը ոչ լիարժեք էր համարվում առանց այտերի վրա փոսիկների: Հատուկ սարք էր կիրառվում ցանկալի փոսիկներ ստանալու համար:
Ռենեսանսի դարաշրջան – բարձր ճակատ և թարթիչների բացակայություն
Բնական տեսքն այդ ժամանակաշրջանում նորաձև չէր, ակտիվորեն կիրառվում էր կոսմետիկան: Աղջիկների մեծ մասը մազերը հեռացնում էր լայն ճակատ ստանալու համար: Ինչպես նաև նորաձև էր ամբողջությամբ թարթիչներից ազատվելը՝ սովորական ունելի օգտագործելով:
XVII դար, Անգլիա – սպիտակ մաշկ
Անգլիայի թագուհի Ելիզավետա I-ն նման կոսմետիկայի վառ երկրպագուներից էր:
XVII դար, Անգլիա – անոթային նկար
Բարձր ծագումն ընդգծելու համար աղջիկները կապույտ մատիտով անոթներ էին նկարում պարանոցին, կրծքավանդակին կամ ուսերին:
Վիկտորիանական դարաշրջան – շուրթերը կծելը
Վիկտորիա թագուհին արգելել էր կոսմետիկա օգտագործեք: Սակայն դա չէր խանգարում կանանց ելք գտնել այդ իրավիճակից: Ռումյանայի և շրթներկի փոխարեն նրանք ուժեղ կծում էին շուրթերն ու քաշում այտերը:
XIX դար – մկնդեղ՝ գեղեցկության համար
XIX դարում նորաձև էր մկնդեղ ուտել՝ դեմքին՝ գույն, աչքերին՝ փայլ, մարմնին՝ կլորություն հաղորդելու համար:
Վիկտորիանական դարաշրջան – կանաչ զգեստներ
Վիկտորիանական դարաշրջանում հայտնագործվեց կանաչ ներկը, որը ճանաչվածություն ձեռք բերեց կանանց շրջանում:
XVIII դար, Եվրոպա – խալեր
Դրանք հատուկ նշանակություն ունեին.
– կիսալուսնաձև խալը հրավիրում էր գիշերային հանդիպման
– ամուրը նշանակում էր սեր
– կառքը՝ համատեղ փախուստի համաձայնություն
– վերին շրթունքի խալը՝ աղջիկն ազատ է
– աջ այտին՝ ամուսնացած է
– ձախ այտին՝ այրի է