Armenian text to speach

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը քիչ առաջ հարձակման են ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Րոպեներ առաջ իր գրասենյակում ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ Փաստաբաններն ունեն մարմնական վնասվածքներ։

Այս մասին ArmLur.am-ին հայտնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը

Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանը փոխանցում է. «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն: Մանրամասները ավելի ուշ»:




Լրահոս