Թրամփը կարող է փակել դատարանը, որն արգելափակել է իր հրամանագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուսումնասիրի դատարանը փակելու հնարավորությունը, որն արգելել էր իր երկու հրամանագրերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խոսքը ԱՄՆ-ի 9-րդ շրջանային դատարանի կողմից պետության ղեկավարի ստորագրած միգրացիոն հրամանագրերի չեղարկման մասին է, որով սահմանափակվում էր մուսուլմանական մի շարք երկրներից ԱՄՆ մուտքը:

«Անկասկած, ես դիտարկում եմ նման առաջարկները»,-ասել է Թրամփը Washington Еxaminer-ի հարցազրույցում: Նա այդ դատարանի գործողությունները «խայտառակություն» է անվանել և նշել, որ շատերը կցանկանային փակել այն:




Լրահոս