
«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավն իրականացնում էր Արաբկիր վարչական շրջանում: Ավանդույթի համաձայն դաշինքի անդամները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջեցին բակից բակ` իրենց ծրագիրը ներկայացնելով:
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ընդգծեց, որ Երևանը սխալ է կառավարվում` նշելով, որ քաղաքապետարանը 89 մեքենա ունի: Դիտարկմանը, եթե քաղաքապետ ընտրվեք, դուք մեքենաներով չե՞ք շրջելու, նա նշեց. «Ես որ ընտրվեմ, ծառայողական ավտոմեքենաները 70 տոկոսով կկրճատեմ, և դուք պարբերաբար, ամիսը մեկ անգամ ինձ կտեսնեք հասարակական տրանսպորտով երթևեկելիս», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: