ՌԴ ԱԳՆ-ն՝ վաղը կայանալիք Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին համապատասխան՝ Մոսկվայում ապրիլի 28-ին կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Որոշակի փուլում նախարարներին կմիանա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը»,-ասել է Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ քննարկման ընթացքում ակնկալվում է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հետագա քայլերն ու խնդիրները:




Լրահոս