ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Էրեբունի վարչական շրջանում

Ծաղկի այս խանութն աշխատում է հետաքրքիր սկզբունքով: Փաստորեն խանութում ծաղկից հոտ քաշելու համար պետք է 100 դրամ վճարել: Համաձայնեք, որ հաճելի հումորային դրսեւորում է:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ գույքահարկով հարկման համար ի՞նչ կարգով են գնահատվում շենքերն ու շինությունները:

Մհեր Հայրապետյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանվել են կադաստրային գնահատման հետեւյալ կարգերը.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների.
բ) անհատական բնակելի տների, այգետնակների եւ դրանց կից շինությունների.
գ) առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների.
դ) առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների.
ե) բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում՝ ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները, բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները, գ) անհատական բնակելի տները, այգետնակները եւ դրանց կից օժանդակ շինությունները, դ) առանձին կանգնած ավտոտնակները, ե) հասարակական նշանակության շինությունները, զ) արտադրական նշանակության շինությունները, է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ծառայողական քննության միջոցով ո՞ր հանգամանքներն են ենթակա պարզաբանման:

Սերինե Մանոյան (30 տարեկան, իրավագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝
ա) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողի կողմից Խորհուրդ ներկայացված պահանջում նշված՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառվելիք կամ կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.
բ) ծառայողական քննության կողմերի եւ այլ անձանց ունեցած առնչությունն ու մեղավորությունը քաղաքացիական ծառայողի կատարած կարգապահական խախտման դեպքին.
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ Խորհուրդ ներկայացված դիմումների հիմնավորվածությունը.
դ) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները.
ե) այլ հանգամանքներ, որոնցով ծառայողական քննության կողմերը հիմնավորում են իրենց դիմումները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Ի դեպ, եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից:




Լրահոս