Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիան հետ է կանչել Չեխիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիան անդրադարձել էր Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու վճռականորեն քննադատել այդ քայլը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկրի ԱԳՆ է կանչվել Չեխիայի դեսպանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով բանաձևի ընդունումից հետո:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել և դատապարտել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը:




Լրահոս