Խնդիրը լուծման փուլ է մտնելու. Արամ Կարապետյանը՝ ԱԳ նախարարների վաղվա հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:

Պարո՛ն Կարապետյան, վաղը հանդիպելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ այդ հանդիպումից:

-Ես կարծում եմ, որ  այդ հանդիպումները ցույց են տալիս, որ պրոցեսը չի կանգնում, բայց որ խնդիրը լուծման փուլ է մտնելու, դա փաստ է: Ֆրանսիական ընտրությունները կանցնեն, այստեղի ընտրությունները կանցնեն, և ընտրությունների քաղաքական ցիկլը կվերջանա: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի ակտիվ ձևով կփորձեն գոնե հարցի լուծման ինչ-որ ուղի ցույց տալ, բայց համենայնդեպս չեմ կարծում, որ այդ հանդիպումները նշանակություն չեն ունենա:

-Իսկ հանրավո՞ր է, որ արտգործնախարարների հանդիպմանը հաջորդի հանդիպում նախարարների մասնակցությամբ:

-Կարծում եմ` կսպասեն մինչև մայիսի 9-ը անցնի, հետո նկատում ենք, որ միշտ մայիսի 9-ին մոտ են նրանց հանդիպումները կայանում: Կարծում եմ, որ նախատեսվում է նախագահների եռակողմ հանդիպում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս