ՀՀ առողջապահության նախարարի հրավերով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը նախ շնորհակալություն է հայտնել Չեխիայիխորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ։
Նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտը բարեփոխելու նպատակով շուտով կյանքի կկոչվեն մի շարքշրջադարձային ծրագրեր։ Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրել է առողջապահության մեր համակարգում ֆինանսավորման, բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար պետության կողմից փոխհատուցվող ապահովագրական փաթեթների մշակման, գնագոյացման վերանայման և այլ ծրագրերի մասին։
Այնուհետև փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը չեխ գործընկերներին ծանոթացրել է առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին, իսկ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը`կառավարության և Համաշխարհային բանկի ծրագրով մարզային ամբուլատորիաների և հիվանդանոցների կառուցման ու արդիականացման, բժիշկների վերապատրաստման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ ծրագրերի, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման, օպտիմալացման, կլինիկական ուղեցույցների մշակման և այլ ծրագրերին։
Չեխիայի Հանրապետության առողջապահության փոխնախարարներ Ռադեկ Պոլիկարի և Թոմ Ֆիլիպի, նախարարի խորհրդական Յան Ռուժիչկայի հետ քննարկվել են փոխադարձաբար հետաքրքրող հարցեր։ Հյուրերը մանրամասն ներկայացրել են Չեխիայիառողջապահության համակարգը` ֆինանսավորման մեխանիզմները և սկզբունքները:
ՀՀ առողջանպահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունն առավել գործնական ու արդյունավետ դարձնելը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պետր Միկիսկան։
Ավելի ուշ Չեխիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները մեր մասնագետներին մանրամասն ծանոթացրել են իրենց հանրապետությունումոլորտի ֆինանսավորման մեխանիզմներին, քննարկել Հայաստանում առակա բյուջետային միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորությունները։