Սահմանադրական դատարանում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը: Այսօր այն ընթանում էր բավականին լարված մթնոլորտում։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կարճ պատասխանները դուր չէին գալիս դիմող կողմի ներկայացուցիչներին, իսկ վերջիններիս պահվածքն էլ դուր չեկավ ԿԸՀ նախագահին: Կարճատև վեճ ծավալվեց Լևոն Զուրաբյանի և Մուկուչյանի միջև, որին միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Այն ընթացքում, մինչ խոսում էր Հարությունյանը, Զուրաբյանը մատը մեկնեց Մուկուչյանի ուղղությամբ և սկսեց առանց որևէ բան ասելու` ցուցադրաբար թափահարել։
«Մատը իմ ժեստիկուլյացիան է, դու իրավունք չունես..,»,- նշեց Լևոն Զուրաբյանը, իսկ Տիգրան Մուկուչյանը կոչ արեց իր հետ ժեստիկուլյացիայով չխոսել:
«Եթե այդքան կոմպլեքսավորված ես, դա քո պրոբլեմն է: Ես կխոսամ նենց, ոնց որ ինձ հարմար է»,- ասաց Լևոն Զուրաբյանը, իսկ Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Դե պատասխանը կստանաս նենց, ոնց որ կստանաս»: