ԱՄՆ-ի Կոնգրեսում հիշատակել են Սողոմոն Թեհլերյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆոռնիայի Սան-Հոակիմ հովիտն առաջին վայրերից էր, որտեղ հիմնվեցին Ցեղասպանության տարիներին փրկված հայերը: Այս մասին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում՝  հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան:

«Իմ շրջանը՝ Կալիֆոռնայի Սան-Հոակիմ հովիտը, Վիլյամ Սարոյանի տունն է համարվում, այնտեղ է հանգչում նաև Սողոմոն Թեհլերյանը՝ հայ ազգային հերոսը: Ֆրեզնոյի պետական համալսարանի քաղաքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողը: Այստեղ է հիմնվել նաև աշխարհի լավագույն հայագիտական ամբիոնը»,-ասել է ամերիկացի կոնգրեսականը:

Իր ելույթի ընթացքում Ջիմ Կոստան հիասթափություն է հայտնել այն բանի համար, որ նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ-ի Կոնգրեսը հերթական անգամ այդ իրադարձությունները «ցեղասպանություն» չբնորոշեցին:




Լրահոս