ԵԽԽՎ նախագահին այսօր արգելվել է վարել նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը հայտնում է, որ այսօր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտին արգելվել է վարել նիստը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։

«Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա»,- նշել էր նա։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատգամավորները ապրիլի 24-ին պահանջել են նրա հրաժարականը: Պատճառն այն է, որ Ագրամունտը առանց ԵԽԽՎ-ին իրազեկելու մարտի 21-ին մի խումբ ռուսաստանցի պատգամավորների հետ միասին այցելել է Սիրիա եւ նույնիսկ հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ:




Լրահոս