ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմուկը չի դադարում. ՊԵԿ-ը նոր է թմբիրից դուրս եկել, իսկ ՍԱՊԾ-ն թերանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ ներքին շուկա մուտք գործած ադրբեջանական խնձորների շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Բանն այն է, որ երեկ՝ կեսգիշերին մոտ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ իրենք շրջայց են իրականացրել շուկայում, խանութներում, ոչնչացրել են ադրբեջանական խնձորները եւ արգելել են դրանց վաճառքը: Եւ չնայած սրան` ՍԱՊԾ հայտարարության հենց հաջորդ օրը ադրբեջանական խնձորները կրկին հայտնաբերվել են սպառողների կողմից:

Սակայն երեկ սննդամթերքի անվտանգության մասնագետ Դավիթ Պիպոյանը մի տեսանյութ տարածեց, որտեղ երեւում է, թե ինչպես է ինքը Գումի շուկայում գնում ադրբեջանական ծագման խնձոր, որի մեկ կիլոգրամն արժի 1200 դրամ: Պիպոյանի հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ, իսկապես, ՍԱՊԾ մասնագետները պարզապես չեն աշխատել եւ թերի են իրականացրել վերահսկողությունը իրացման ցանցում:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս