Սիմոն Բաբայանը` փաստաբանների մասնակցությամբ միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը, այսօր միջադեպ է տեղի ունեցել փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների միջև:

Մասնավորապես, փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ իր գրասենյակում ծեծի է ենթարկվել իր գործընկեր Սիմոն Բաբայանի և մի քանի այլ փաստաբանների կողմից:

Սիմոն Բաբայանը ArmLur.am– ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ ոստիկանություն հաղորդում են տվել: Վերջինս նշեց, որ փաստաբան Արմեն Հարությունյանը կռվի ընթացքում ստացել է ծնոտի կոտրվածք:

Դեպքը, ըստ փաստաբանի, կապված է ֆեյսբուքյան ստատուսի հետ: Այլ մանրամասներ նա խոստացավ ներկայացնել վաղը կայանալիք ասուլիսի ժամանակ:




Լրահոս