Ֆեյսբուքյան հայհոյանքների հետևանքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբանների պալատում տեւական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին. կողմերի նյարդերը տեղի են տվել, եւ բանը հասել է ծեծկռտուքի: Պատճառն էլ եղել է սոցիալական կայքում Աթանեսյանի արած գրառումները, որոնցում նա վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին: Վերջինս էլ որոշել է հարցերը լուծել բռնության եղանակով: Սակայն այս միջադեպի իրական պատճառներն ավելի խորն են, եւ ֆեյսբուքյան գրառումներն ընդամենը առիթ են եղել:

Իսկ պատճառը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ մի խումբ փաստաբանների` Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Տ. Աթանեսյանի եւ այլոց միջեւ արդեն մեկ ու կես տարի ձգվող անձնավորված հակասություններն են: Ու այս ժամանակահատվածում լարվածությունը թուլանալու փոխարեն գնալով ավելի ու ավելի խորացավ: Մի հանգամանք, որը չի կարող մտահոգության լուրջ տեղիք չտալ: Ինչո՞ւ, որովհետեւ պալատի ներսում առկա անառողջ մթնոլորտը, տարբեր միջադեպերը լրջորեն սպառնում են փաստաբանական համակարգին՝ վարկաբեկելով այն հասարակության մոտ: Իսկ փաստաբանի ինստիտուտը կարեւոր օղակ է ցանկացած երկրի զարգացման գործում: Արդարության հասնելու մղումով մարդիկ առաջին հերթին հենց փաստաբաններին են դիմում: Բայց տեսնելով «ստատուսի համար» միմյանց «աչք հանելու» դրսեւորումները՝ դժվար թե բանական մարդու մոտ փաստաբանին վստահելու ձգտում առաջանա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս