Ինչո՞ւ շտապեցին արագ դիահերձել կալանավորին. ուշագրավ մանրամասներ Ռաֆայել Թադևոսյանի մահվան հանգամանքներից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել:

 

Ըստ Ռաֆայել Թադեւոսյանի հարազատների՝ նա առանձնապես չի դժգոհել իր առողջական վիճակից: Ուստի հարց է առաջանում՝ ինչի՞ց է մահացել Ռաֆայել Թադեւոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնից հայտնեցին, որ ՔԿՀ այցելած շտապօգնության աշխատակիցները կալանավորի մոտ արձանագրել են կենսաբանական մահ` հավելելով, որ, այնուամենայնիվ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչի հետեւանքով է կալանավորը մահացել:

Սակայն այս պատմության մեջ մի շարք ուշագրավ հանգամանքներ կան, որտեղ էլ իրականում թաղված է շան գլուխը:

Բանն այն է, որ Ռաֆայել Թադեւոսյանի դիահերձումը իրականցվել է բավականին օպերատիվ կերպով: ՔԿՀ-ից զանգահարել են հարազատներին եւ ասել, որ Ռաֆայել Թադեւոսյանը մահացել է, այնուհետեւ նրա դին շտապ տարել են դիահերձման: Ըստ էության, ո՛չ կալանավորի պաշտպանը, ո՛չ հարազատները չեն տեսել, թե ինչ վիճակում է գտնվել Ռաֆայել Թադեւոսյանի դին: Միգուցե նրան սպանե՞լ են կամ այլ հանգամանք կա՞, որը տեսականորեն կարող է թաքցվել: Բացառված չէ, որ նրա մահվան վկայականում գրվի այն, ինչ «անհրաժեշտ է», այլ ոչ թե այն, ինչ կա իրականում: Մի խոսքով, Ռաֆայել Թադեւոսյանի մահվան հանգամանքները մնում են օդից կախված. ինչո՞ւ ՔԿՀ-ում շտապեցին արագ դիահերձել կալանավորին»:

Շարունակությունը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս