Էրեբունիում կրքերը չեն հանդարտվում. Պիստի մասին թաղապետի հայտարարությունը խոցել է Մհեր Սեդրակյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանում կրքերը չեն հանդարտվում։ Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ԱԺ ընտրությունների արդյունքներից ոգեւորված, ամենուր հայտարարում է, որ Էրեբունու «ասողը» Պիստն է՝ թաղային հեղինակություն Արմենը՝ Անդրանիկ Մարգարյանի սանիկը, որի շնորհիվ էլ Էրեբունիում, Մհեր Սեդրակյանի գործուն բացակայությամբ, ՀՀԿ-ի համար լավ ցուցանիշ է ապահովվել։

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ այս համայնքի տեր ու տնօրինությունը եղել է Սեդրակյանի ու նրա մերձավորների ձեռքում, նոր թաղապետի հայտարարությունը մինչեւ հոգու խորքը խոցել է Թոխմախի Մհերին, նրա մարդիկ Գրիգորյանին զգուշացրել են, որ «չափը ճանաչի», քանի որ ժամանակավոր է։ Իր հերթին Պիստը նույնպես չի ցանկանում Թոխմախի հետ սրել հարաբերությունները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս