Խոշոր հարկատուների ցանկը հրապարակվել է. ՀԷՑ-ը զիջել է դիրքերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկը: Պատկերը բավական հետաքրքիր է. առաջին տեղը կրկին զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը ՀՀ պետբյուջե վճարել է 16 մլրդ 843 մլն 298 հազար դրամ: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Գրանդ Տոբակո» հայ կանադական ՀՁ-ն, որը տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը. այս տարի նրանք պետական բյուջե վճարել են 5 մլրդ 479 մլն 405 հազար դրամ, բայց սա հիմնականում այն բանի հետեւանքով, որ հունվարից բարձրացավ ակցիզային հարկը:

Ցանկի երրորդ տեղն է զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 702 մլն 117 հազար դրամ: Ի դեպ, այս ընկերությունն էլ անցած տարվա առաջին եռամսյակում զբաղեցնում էր ցանկի 11-րդ հորիզոնականը` վճարելով 1 մլրդ 990 մլն 540 հազար դրամ: Ուշագրավ մեկ փաստ եւս. Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որ նախորդ տարի երրորդ հարկատուն էր, այս տարի հայտնվել է հինգերորդ տեղում՝ վճարելով 4 մլրդ 112 մլն 21 հազար դրամ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս