ՀՀԿ-ի ձայնահավաք տնօրեններն այս ընտրությունների համար զգուշավոր են գործում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի դպրոցների ձայնահավաք տնօրենները դաս են քաղել Դանիել Իոաննիսյանի գաղտնի ձայնագրությունից եւ ավագանու ընտրությունների շրջանում շատ զգուշավոր են գործում: Թեեւ, ըստ սովորույթի, նրանք ժողովներ են անում կոլեկտիվների հետ, հորդորում ընտրել ՀՀԿ-ին, սակայն ցուցակագրումներ չեն անում, խուսափում են ապացույցներ ստեղծելուց, ավելին՝ հորդորում են կոլեգաներին անծանոթների հետ չխոսել ընտրական թեմայով, առավել եւս՝ հեռախոսով: Ի դեպ, մեկ այլ իմաստով էլ են դաս քաղել՝ ամփոփելով իրենց խոստումներն ու փաստացի բերած ձայները, հասկացել են, որ դրանց փոքր մասն է իրականություն դարձել՝ կոլեկտիվները չեն ենթարկվել հրահանգներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս