Շատ լավ էլ գիտեն, թե ով է ներկրել ադրբեջանական խնձորը. իսկ ո՞ր օրենքով է ոչնչացվում այն. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՍԱՊԾ-ի տարածած հայտարարության մեջ չի ասվում մի «մանրուքի» մասին , իսկ ինչո՞ւ չի ոչնչացվում ադրբեջանական խնձորը: Ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է խնձորը առեւտրի կետերից առգրավվում եւ ոչնչացվում: Մեզ հետաքրքրում է, թե որ օրենքով է դա արվել:

Եթե ինչ-որ տեղ գրված է, որ Հայաստանում արգելված է ադրբեջանական ծագում ունեցող խնձորի վաճառքը, ապա բան չունենք ասելու, բայց նման բան հաստատ չկա:

ՍԱՊԾ-ն լավ կաներ, որ բավարարեր մեր հետաքրքրությունը, որովհետեւ եթե խնձորն առգրավել են զուտ ադրբեջանական լինելու համար, ապա դա ոչ միայն անօրինական է, այլ նաեւ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ:

Իսկ եթե խնձորն առգրավել են, քանի որ այն մաքսանենգ ճանապարհով է Հայաստան բերվել, ապա հրապարակեք մաքսանենգների անունները: Արդեն ասացինք, դա ոչ թե 5 րոպեի գործ է, այլ լավ էլ գիտեն, ով է ներկրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս