
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) կզղջա Թուրքիային կրկին մոնիթորինգի ռեժիմի վերադարձնելու մասին որոշման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Trend-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ԵԽԽՎ բյուջեի առաջատար ֆինանսական աղբյուրներից մեկն է:
«Մենք նվազագույնին կհասցնենք ԵԽԽՎ բյուջեում վճարումները: Ինչպես նաև դիտարկվում է ԵԽԽՎ վեհաժողովում թուրքական պատվիրակության մասնակցության հնարավոր հրաժարականը»,-ասել է Չավուշօղլուն:
Թուրքիան անցած տարի 33 միլիոն եվրո է հատկացրել ԵԽԽՎ բյուջեի ֆինանսավորման համար:
Ավելի վաղ Թուրքիային մոնիթորինգի ռեժիմի վերադարձնելու օգտին քվեարկել էր 113 խորհրդարանական, դեմ՝ 45, 12: Թուրքիայի ԱԳՆ-ն այդ որոշումը քաղաքականացված և անարդար էր անվանել: