Այսօր Մոսկվայում կկայանա ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա փակ դռների հետևում, փոխանցում է Report-ը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպումից առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ԼՂ հարցով Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնում:
Նրա խոսքով՝ Մոսկվայում հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը ռուսական կողմինն է, որը միջնորդ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Նա նաև նշել է, որ կայանալիք բանակցությունների դրական առաջընթաց է ակնկալում:
Մամեդյարովը նաև նկատել է, որ մամուլի համար հանդիպման փակ լինելը ՌԴ ԱԳՆ-ի պահանջն է: «Այն, որ հանդիպումը փակ դռների հետևում է անցնելու, ինքնին նշանակում է, որ ինչ-որ հետաքրքիր բան է սպասվում»: