
Հասարակական կարծիքի ուսումնասիրման ռուսական «Լևադա» կենտրոնը տվյալներ է հրապարակել ԱՊՀ երկրներից միգրանտների նկատմամբ ռուսների վերաբերմունքի մասին:
Հարցվածների 67%-ը կոչ է անում երկրի կառավարությունը սահմանափակել երկրի աշխատանքային միգրանտների հոսքը, 19%-ը, հակառակը, դեմ չէ, որպեսզի միգրանտները աշխատանքային գործունեություն ծավալեն Ռուսաստանի տարածքում:
Տվյալների համաձայն՝ հաճախ ռուսաստանցիները անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի աշխատանքային միգրանտների նկատմամբ:
Հայ միգրանտներին, համաձայն հարցման արդյունքների, լավ է վերաբերվում ռուսաստանցիների 10%-ը, չեզոք՝ 51%-ը, վատ՝ 34%-ը: