Հայաստանն անազատ զանգվածային լրատվամիջոցներ ունեցող երկիր է: Այս մասին ասվում է «Մամուլի ազատություն-2017» զեկույցում:
Հայաստանը 63 միավոր է ստացել: «Նույնիսկ տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետություններում ԶԼՄ-ների նկատմամբ պաշտոնական անձանց վերաբերմունքն անհանգստություն է առաջացնում: Հայաստանում անվտանգության ուժերը անարգանք են ցուցաբերել 2016թ. ամռանը զանգվածային բողոքների ընթացքում՝ հարձակում գործելով մի քանի լրագրողի վրա, ովքեր լուսաբանում էին ակցիան»,-ասվում է զեկույցում:
Freedom House-ի համաձայն՝ Վրաստանը մնում է ԶԼՄ-ների ազատության առումով տարածաշրջանային առաջատար՝ «մասնակի ազատ» մամուլով:
Ադրբեջանն ու Թուրքիան նշված են որպես անազատ մամուլ ունեցող երկրներ: Բացի այդ, Ադրբեջանը ամենավատ ցուցանիշներով երկրների տասնյակում է՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ: