ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) Սիրիայի այցի պատճառով սկանդալից հետո Պեդրո Ագրամունտին զրկել է վեհաժողովը ներկայացնելու իրավունքից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիեվը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

«ԵԽԽՎ նախագահը հրաժարականի մասին հայտարարություն չի գրել, չի հայտնվել բյուրոյի նիստին, և, համապատասխանաբար, խոստացված ոչ մի հայտարարություն չի արել: Վեհաժողովի բյուրոն այսօր բացարձակ մեծամասնությամբ անվստահություն վոտում հայտնեց նրան»,-գրել է Արիեվը:

Նրա խոսքով՝ այժմ Ագրամունտի լիազորություններից «միայն անվանումն է մնացել»:




Լրահոս