
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։
Նախարարին ներկայացնելով «Պլատոն» համակարգի կիրառությունը՝ Ա. Զամկովը նշեց, որ այն հավանության է արժանացել նաև բեռնափոխադրողների միջազգային կազմակերպության կողմից։
Համակարգը հնարավորություն է տալիս հետևել բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին, թե որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել, տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին և այլն։ Այդ ամենը կարող է վերահսկել ոչ միայն բեռնափոխադրողը, այլ նաև պատվիրատուն։
Նախարարը, ներկայացնելով ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հեռանկարային ծրագիրը, նշեց, որ ինտելեկտուալ և բազմաֆունկցիոնալ այդ համակարգը կարող է արդյունավետ լինել հատկապես նման փոխադրումները զարգացնելու նպատակով։
Վահան Մարտիրոսյանը առաջարկեց ուսումնասիրել Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնել տնտեսական հիմնավորումները, որից հետո միայն քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն