Ազատ ոճի ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 18-ից ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում: Ըմբիշները պատրաստվում են Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր թիմի հետ մարզվում են նաեւ երիտասարդները:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչ կունենա բոլոր քաշային կարգերում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմի կազմում ընդգրկել է` Գարիկ Բարսեղյանին (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Նարեկ Սիրունյանին (65 կգ), Վալտեր Մարգարյանին (70 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Վահե Թամրազյանին (86 կգ), Գեորգի Կետոեւին (97 կգ), Լեւան Բերիանիձեին (125 կգ):

Վաղը հավաքականը կանցկացնի վերջին մարզումը, այնուհետեւ, ապրիլի 30-ին կմեկնի Սերբիա:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 2-7-ը: Ազատ ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 2-4-ը:




Լրահոս