Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Հանդիպումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում, առանց ԶԼՄ-ների մասնակցության:
Հանդիպման ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Նշենք, որ որոշակի փուլում նախարարներին կմիանա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: