
Արցախ այցելելու համար Ադրբեջանի «սև ցուցակում» են հայտնվել իտալացի դաշնակահար և դիրիժոր Լուկա Ֆերինին, սլովենացի կլարնետահար Յոժե Կոտարն ու սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Համերգը կայացել է Շուշիում «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Գաջիևի խոսքով ՝ բոլոր հանգամանքները պարզելուց հետո այդ մարդկանց անունները կներառվեն ոչ ցանկալի մարդկանց ցուցակում: Նման գործողություններն Ադրբեջանի ԱԳՆ-ն «Ադրբեջանի մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմ» է համարում: