Արդեն հայտնել էինք, որ ՍԴ-ն այսօր մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը: Որոշման հրապարակումից հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կնշանակվի այսօրվանից հաշվարկված երրորդ հինգշաբթի օրը՝ այսինքն մայիսի տասնութին:
Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մանդատների բաշխումն արդեն տեղի է ունեցել: Այժմ, նրա խոսքով, արդեն կազմվելու է արձանագրություն, որտեղ արդեն անվանական կնշվեն այն պատգամավորների անունները, ովքեր ստանալու են մանդատներ: ԿԸՀ նախագահը հայտնեց նաև, որ մինչ այժմ մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում չեն ստացել: