Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարությունն Ազատյանն օրեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանվել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, Նորամարգ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վադիմ Օհանյան կասկածվում է Հարությունին սպանելու մեջ:
Shamshyan.com-ը մանրամասներ է ներկայացրել դեպքից: Մասնավորապես, կասկածյալը հայտնել է, որ վերջինս մատնացույց է արել այն վայրը, որտեղ երկաթով սպանել է իր զոհին, այնուհետև դին տեղափոխել զոհին պատկանող ավտոմեքենայի մեջ, տեղափոխել սպանության վայրից և նետել Զանգու գետը։ Կասկածյալը հայտնել է նաև, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: