Առաջին դեպքն էր, երբ Սահմանադրական դատարանում քննվեց իրավական հիմքերից զուրկ դիմում. Մուկուչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանը մերժել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝  ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը: Որոշման հրապարակումից հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ  դիմումի քննությունը լիարժեք ցույց տվեց դիմողի բերած դիմումի թե իրավական հիմքերի բացակայությունը, թե փաստական հիմքի սնանկությունը:

«Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ իրավմամբ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ Սահմանադրական դատարանում քննության առարկա էր դարձել մի հայց, որը զուրկ էր և իրավական հիմքերից, և ապացուցողական բազայից»,- նշեց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի խոսքով, ՍԴ-ի կայացրած որոշման մեջ արտահայտվեց այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է ընտրությունների ժամանակ:




Լրահոս