ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կհաջողվի՞ Վիգեն Սարգսյանին ավարտին հասցնել իր նախորդների սկսած գործը. որտեղի՞ց է ծագում ազգ-բանակի միտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնը ստանձնելուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներդրեց ազգ-բանակ գաղափարը` խոսելով դրա կարևորության մասին: Նախարարի խոսքով, ազգ-բանակի գաղափարը ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշպանության գործին:

Ինչ խոսք, լավ գաղափար է, սակայն պաշտպանության նախարարը պետք է, թերևս, ավելի ազնիվ գտնվի և խոստովանի, որ այս փայլուն միտքն իր գլխում չի ծագել: Այն շրջանառվում է դեռևս 1991 թվականից և, իհարկե, հասկանալի է, ոչ ամենևին Վիգեն Սարգսյանի կողմից:

Թե ինչու մինչ օրս այդ ծրագիրը կյանքի չի կոչվել, դժվար չէ կռահել: Չի բացառվում, որ այդ ժամանակ էլ հանրությունը թերահավատորեն է մոտեցել գործող իշխանությունների բարեխղճությանը և վստահ եղել, որ այդ ծրագիրը կա′մ կյանքի չի կոչվի, կա′մ իր նպատակին չի ծառայի: Իսկ կհաջողվի՞ արդյոք Վիգեն Սարգսյանին ավարտին հասցնել իր նախորդների սկսած գործը, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս