ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Տոնոյանը կմնա իր պաշտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երջանկահիշտակ Արմեն Երիցյանի մահվանից հետո արտակարգ իրավիճակների նոր նախարարի տարբեր թեկնածուների անուններ էին շրջանառվում, եւ ամենամեծ հարցն այն էր, թե ո՞վ կարող է արժանի շարունակողը լինել լուսահոգի նախարարի գործի: Եւ փետրվարի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով այնժամ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Այդ նշանակումից անցել է ավելի քան երկու ամիս: «Ժողովուրդ» օրաթերթը Տոնոյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես է իրեն զգում արտակարգ իրավիճակների նախարարությունում, արդյո՞ք հարմարվել է նոր պաշտոնին: Տոնոյանի պատասխանը հակիրճ էր, բայց եւ հետաքրքիր: «Արտակարգ»,- եղավ նախարարի արձագանքը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս