ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամու որևէ սադրիչ գործողության դեպքում պետք է կանխարգելիչ պատասխան տանք. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-5-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ թուրք զինծառայողներն արդեն արցախա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում են:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ թշնամու կողմից սադրիչ որևէ գործողության դեպքում պետք է համապատասխան կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեն:

«Ապրիլյան պատերազմից մի քանի դաս քաղել ենք, առաջնագծում կան  ամրացումներ, դիտարկման հնարավորություններ»,- ասաց նա:

Առավել մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս