Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, կնշեն պարի միջազգային օրը: Պարի միջազգային խորհրդի առաջարկությամբ, այդ օրը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ` ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը ապրիլի 29-ին է: Եվրոպայում ապրիլի 29-ը շատ շքեղ նշվում է պետական մակարդակով:
Ամեն տարի այս տոնն ունենում է ինչ-որ խորհուրդ և նվիրվում է ինչ-որ բանի, օրինակ` 2009թվականին այն նվիրված էր մոդեռն պարի մասնագետներին, 2010թ` աշխարհի բոլոր մանուկներին, իսկ 2011-ին այն նվիրված էր պարի թերապիային, որպեսզի պարի միջոցով բուժեն մարդկանց, այսինքն` պարը պետք է ծառայի մարդկանց բուժելուն, տրամադրությունը բարձրացնելուն, նրանց հոգեկան խնդիրները լուծելուն: