Առյուծները օրվա սկզբին դժվարություններ կունենան. ապրիլի 29-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ: Աշխատանքում հնարավոր են խնդիրներ, ընդ որում` ձեր սխալ վարքագծի պատճառով դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Համառորեն կպնդեք ձեր տեսակետը և ոչ մի դեպքում, անգամ մանր հարցերում, փոխզիջումների չեք գնա: Արդյունքում գործընկերների, ղեկավարության հետ հարաբերությունները երկար ժամանակով կվատանան:

Փոքր-ինչ հնարամիտ լինելու դեպքում, կհասնեք այն ամենին, ինչին ձգտում եք: Մտերիմները պատրաստ են օգնել ձեզ միայն այն դեպքում, եթե մանրամասն բացատրեք, թե ինչ եք ուզում և ինչու:

Ցուլ: Բարեհաջող օր է: Աշխատանքին ձեր անմնացորդ նվիրումն օգնում է հեշտությամբ  հաղթահարել մի շարք դժվարություններ: Անգամ ոչ ստանդարտ իրավիճակներում, ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Կարող եք լուրջ որոշումներ կայացնել, այդ թվում ՝աշխատանքը փոխելու վերաբերյալ: Նոր առաջարկությունները հեռանկարային են, և դրանք կասկածի տակ առնելու կարիք չկա :

Ընտանեկան կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Կհաջողվի լուծել, վերջերս բոլորին անհանգստացնող, մի շարք խնդիրներ:Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Հրաշալի օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք ընտրել ուժային մարզումներ:

Երկվորյակներ: Այսօր կարևոր է  մարդկանց հետ շփումներում ճիշտ կողմնորոշվելը: Հակված եք վստահել նրանց, ովքեր կարող են, ի շահ իրենց, օգտագործել ձեր միամտությունը: Թեև նոր ծանոթները լավ տպավորություն են թողնում, ամեն դեպքում, նախ փորձեք հասկանալ, թե ով՝ ով է, ում  հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Աշխատանքը փոխել չարժե: Գործնական բանակցությունները ցանկալի է հետաձգել:

Անձնակա կյանքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և լավ  ժամանակ կանցկացնեք նրանց ընկերակցությամբ: Այսօր ֆինանսական վիճակը թույլ կտա խոշոր գնումներ կատարել:

Խեցգետին: Այսօր կհաջողվի ավարտին հասցնել կիսատ թողած գործերը, և կյանքի կոչել որոշ մտահաղացումներ: Կազմակերպված եք և կարգապահ, փորձում եք անիմաստ ժամանակ չվատնել, ինչի շնորհիվ էլ ավելի շատ բան եք հասցնում, քան մյուսները: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ,ինչպես նաև՝ պաշտոնի բարձրացում:

Մտերիմների հետ առավել նրբանկատ եղեք, նրանք ձեր ըմբռնման և ուշադրության կարիքն ունեն: Շատ Խեցգետիններ այսօր,  վերջապես, կհաղթահարեն ընտանեկան ճգնաժամը և կվերականգնեն լավ հարաբերությունները:

Առյուծ: Օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Զգացմունքային դաշտը, այս ժամանակահատվածում, առավել լարված է, ինչով էլ բացատրվում է  ձեր սուր արձագանքը՝ շուրջը կատարվող իրադարձություններին: Հեշտ չէ լեզու գտնել գործընկերների հետ: Թեև որևէ մեկին վիրավորելու նպատակ չեք հետապնդի , այնուամենայնիվ ձեր որոշ դատողություններ միանշանակ չեն լինի, և ոմանց կողմից սխալ կընկալվեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Հանգստությունը կվերականգնվի:  Հեշտությամբ կկենտրոնանաք գործերի վրա, լուծումներ կգտնեք ուշադրություն պահանջող խնդիրներին: Մտերիմների կթվա, թե տարված եք ձեր գործերով և իրենց չեք նկատում, սակայն դա այդպես չէ:

Կույս:  Ամեն բան կդասավորվի սպասվածից ավելի լավ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նաև գումարային շահույթ: Անձնական հարաբերությունների տեսակյունից՝ օրը բարեհաջող է: Այսօր կարող եք անկեղծանալ մտերիմների հետ, սիրելիի հետ զրուցել այն ամենի մասին, ինչը, վերջին ժամանակներս, անհանգստացրել  է ձեզ:

Գործնական հարաբերություններում պատկերն այլ է: Կդժվարանաք կենտրոնանալ, հնարավոր է վրիպումներ թույլ տաք: Հիշեք, որ ձեր կողքին ունեք մի անձնավորություն, ով պատրաստ է ամեն հարցում օգնել և սխալներից հետ պահել, պարզապես հետևեք նրա խորհուրդներին:

Կշեռք:  Գումարային հարցերի շուրջ գործընկերների հետ հնարավոր են կոնֆլիկտներ: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց, նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Բարեհաջող օր է տեխնիկայով, բարդ գործիքներով զբաղվելու, ինչպես նաև  մաքուր օդում ֆիզիկական աշխատանք կատարելու համար:

Այսօր կհաջողվի մեկընդմիշտ հրաժարվել վնասակար սովորույթներից: Կսկսեք հետևել ճիշտ սննդակարգին և վարել առողջ ապրելակերպ: Սպորտով զբաղվելը հաճույք կպատճառի: Ինչ վերաբերում է սիրային ժամադրություններին, ապա դրանք ցանկալի է հետաձգել, այլապես խորը հիասթափություն կապրեք:

Կարիճ:  Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են: Բոլոր հարցերում հաջողակ եք: Կարող եք զբաղվել լուրջ նախագծերով: Ձեռք կբերեք նոր աջակիցներ, ի հայտ կգան ներդրողներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները: Նպատակահարմար օր է իրավաբանական հարցերով զբաղվելու, փաստաթղթեր լրացնելու համար:

Հրաշալի օր է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, զգեստապահարանը թարմացնելու, ինչպես նաև  իմիջի փոփոխման համար: Ձեր օրիգինալ լուծումները և հարցերին յուրահատուկ մոտեցումը կհիացնեն շատերին: Հնարավոր է նաև առաջին հայացքից սիրահարվեն ձեզ:

Աղեղնավոր: Գործարարի ձեր հոտառությունն անվրեպ է: Այսօր կնքած բոլոր գործարքներն եկամտաբեր կլինեն: Հաջող գնումներ կկատարեք:     Ի հայտ կգան, աշխատանքին վերաբերող, նոր ծրագրեր: Այն Աղեղնավորները, ովքեր կմտորեն սեփական բիզնես ծավալելու շուրջ, կհասկանան, որ դա լիովի իրագործելի է: Կհաջողվի լեզու գտնել ղեկավարության հետ, կարող եք նաև քննարկել աշխատավարձի բարձրացման հարցը:

Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Դուք անզուգական տպավորություն եք թողնում և վառ գիտակցում եք դա : Այսօր ձեր հմայքին անհնար է դիմակայել: Փոքրիկների հետ շփումը կուրախացնի:

Այծեղջյուր: Թեև ամեն բան լավ է, սակայն ձեզ այսօր ոչինչ չի գոհացնի: Կցանկանաք ստանալ ավելին, կարճ ժամանակում  հասնել այն ամենին, ինչին ձգտում եք, նաև ապացուցել  բոլորին, որ դուք անկրկնելի եք: Այդ ամենը կստացվի, եթե առավել զգուշավոր լինեք: Օրը նպատակահարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար: Փորձեք, հնարավորինս, քիչ առնչվել ղեկավարության հետ:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, սակայն առողջական լուրջ խնդիրներ չեն լինի, եթե իհարկե օրգանիզմը փորձությունների չենթարկեք և չանտեսեք բժիշկների  ցուցումները: Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Ջրհոս:  Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Հնարավորություն կունենաք իրագործելու անգամ ամենահամարձակ մտահաղացումները: Կարող եք վստահել նոր ծանոթներին, նաև նրանց, ում հետ նախկինում  քիչ եք առնչվել:  Ձեր ներքին ձայնը կհուշի, թե ում հետ  կարելի է գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է թանկարժեք մետաղներից պատրաստված  իրեր, նաև արվեստի գործեր ձեռք բերելու համար:

Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Հեշտ չի լինի լեզու գտնել ձեզ համար  թանկ մարդու հետ: Ինքնազգացողությունը կվատանա՝  կապված եղանակային փոփոխությունների հետ: Հնարավոր է գանգատվեք գլխացավից ու անքնությունից:

Ձկներ: Շտապե՛ք, արագ և վճռական գործելու դեպքում՝ կարող եք շատ հաջողությունների հասնել: Մտածելու համար երկար ժամանակ չեք ունենա, և դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկա: Դուք  վաղուց կողմնորոշվել եք ձեր ծրագրերում,  հրաշալի պատկերացնում եք, թե ինչպես է պետք դրանք իրականացնել: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ:

Առանց դժվարության լեզու եք գտնում թե՛ մտերիմների, և թե՛ նոր ծանոթների հետ: Այսօր, ցանկության դեպքում, կարող եք շատերին խելքահան անել: Հրաշալի օր է հարազատներին այցելելու համար, նրանք ուրախ կլինեն տեսնել ձեզ:




Լրահոս