ՀՔԾ-ի և ԴԱՀԿ-ի միջև միջգերատեսչական պայքար է սկսվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ միջգերատեսչական պայքար է սկսվել, որը գնալով բացահայտ դրսեւորումներ է ստանում: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ իրենց մոտ ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  պաշտոնյա Գրիգոր Սարգսյանի կողմից  կատարված յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Ժամեր անց հաղորդագրություն տարածեց ԴԱՀԿ-ն՝ շեշտելով, որ Գրիգոր Սարգսյանն իրենց նախկին աշխատակիցն է, որը դեռ 2014թ. ազատվել է ծառայությունից: Ավելին՝ ԴԱՀԿ-ն իր հայտարարության մեջ ՀՔԾ-ին հատուկ կոչ էր արել. «Հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք եւ հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն»:

Այսիպիսով՝ պետք է արձանագրենք, որ պետական երկու գերատեսչությունները միմյանց դեմ բացահայտ պայքար են տանում՝ պաշտոնական հաղորդագրություններ տարածելով. մի երեւույթ, որին ականատես ենք եղել նաեւ այլ պետական մարմինների դեպքում. հիմնականում դատախազություն-քննչական-ոստիկանություն հարթությունում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս