
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԵՄ պատվիրակության գրասենյակում դրամաշնորհային միջոցների յուրացման վերաբերյալ վերջին սկանդալային բացահայտումներն ու արդեն հաստատված մեղադրանքները վերաբերվում է ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեայի պաշտոնավարման ժամանակաշրջանին։ Ազգությամբ ռումինացի դիվանագետը եղել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի նվիրյալ անձանցից մեկը, ով սերտ կապեր է ունեցել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և նրա խնդրանքով մի քանի անգամ «անթույլատրելի» «լավություններ» է արել Բրյուսելում՝ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակով:
Չի բացառվում, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվի, որ նախկին խորհրդային սաթելիտ համարվող Ռումինիայի հպատակ Հրիսթեան առնչություն ունեցած լինի Հայաստանի նորանկախ պատմության մեջ աննախադեպ բացահայտնման հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: