«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարդանանց փողոցի վրա գտնվող «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը նախկինի պես բազմամարդ չէ: Ընտրություններից հետո այնտեղ գրեթե չեն լինում նաեւ դաշինքի անդամ «Համախմբում» ու «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:
ԶԼՄ-ներով լուր տարածվեց, որ հնարավոր է ՕՐՕ-ն փլուզվի: «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկ «Փաստի» հարցին, թե ի վերջո ի՞նչ որոշվեց ՕՐՕ-ի հետագա ճակատագրի առթիվ, խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Բան չունեմ ասելու, հարցազրույց չեմ տալիս»,- ասաց Օսկանյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: