Ապրիլի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի (Kevin McCarthy) հետ:
Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Քեվին Մըքքարթիին Կոնգրեսում Հայաստանին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար:
Դեսպանն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, իրավական և կառավարման ինստիտուտների ամրապնդման, ժողովրդավարական հաստատությունների համախմբման գործընթացը։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով նրանց զարգացման և ամրապնդման գործում ԱՄՆ-ում հայկական համայնքի դերակատարությունը։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային առդի խնդիրներին։