Բաքվի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Մարատ Ուելդանով-Գալուստյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանը հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի  Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով մեղադրական դատավճիռ է կայացրել:

Դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին 8 տարվա ազատազրկման է դատապարտել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածով (խոշոր չափով թմրանյութի ձեռքբերում, արտադրություն, իրացում և տարածում), փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը (Ուելդանովը կնոջ ազգանունն է) 2016թ. հունիսի 9-ին ձերբակալվել էր Բաքվում: Մարատի քույրը հայտնել էր, որ նրան սկզբնապես ձերբակալել էին հայկական ծագման համար, ապա մեղադրել Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: Ավելի ուշ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ Մարատը մեղադրվում է թմրանյութերի վաճառքի և տարածման մեջ:




Լրահոս