ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև մայիսի 5-ի կարճաժամկետ բյուջեի մասին օրինագիծ է ստորագրել, փոխանցում է Reuters-ը:
Դրանով նախատեսվում է հավելյալ ժամանակ տրամադրել Կոնգրեսին երկարաժամկետ բյուջեի ընդունման համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 28-ին լրանում է ժամկետը, որում ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է ընդունի 2017թ. ֆինանսական տարվա բյուջեն: Եթե դա տեղի չունենա, ապա ամերիկյան կառավարության աշխատանքը կարող է դադարեցվել:
Ինչպես նաև հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է կրճատել Պետդեպարտամենտի 2300 աշխատակցի՝ հաջորդ ֆինանսական տարում գերատեսչության բյուջեի կրճատման շրջանակներում: