Ղրղզստանի հարավում գտնվող Օշի շրջանում հզոր սողանքի հետևանքով, նախնական տեղեկություններով, 24 մարդ է զոհվել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ղրղզստանի ԱԻՆ-ին:
Տեղեկությունների համաձայն՝ Ուզգենսկի շրջանում սողանքը 1 մլն խորանարդ մետր ծավալով է եղել:
Սողանքը տեղի է ունեցել 7 բնակելի տներում:
Նախնական տեղեկություններով՝ սողանքի ժամանակ բոլոր զոհվածները եղել են տանն ու հայտնվել են հողի տակ:
Ներկա պահին փրկարարական աշխատանքներ են տարվում: