Թուրքիան արգելափակել է «Վիքիպեդիան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական իշխանություններն արգելափակել են «Վիքիպեդիա» ինտերնետային ազատ հանրագիտարանի հասանելիությունը երկրի համար, փոխանցում է Hurriyet թերթը՝ հղում անելով կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Խորհրդի որոշմանը:

Կայքն արգելափակվել է՝ «Հանցանքի դեմ պայքարի և ինտերնետ-հեռարձակման կարգավորման մասին» 5651 օրենքին համապատասխան: Ավելի վաղ ընդդիմությունը բազմիցս քննադատել էր նման որոշումը, քանի որ, ըստ ընդդիմության, այն ոչ միայն խախտում է խոսքի ազատությունը, այլև լրջորեն սահմանափակում է տեղեկատվության հանդեպ քաղաքացիների հասանելիության իրավունքը:




Լրահոս