Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Երեւանի ավագանու այս ընտրություններում գլխավորում է ՀՀԿ ցուցակը, այդպես էլ չմեկնեց արձակուրդ, այլ նախընտրական քարոզարշավներն անցկացնում է աշխատանքային օրվա ավարտից հետո:
Ու չնայած Մարգարյանը պաշտոնապես աշխատանքի մեջ է, բայց այնքան էլ չի աշխատում. «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նա անգամ կառավարության նիստերին չի ներկայանում: Կառավարության նիստերի ժամանակ Մարգարյանի փոխարեն մասնակցում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Փոխարենը Մարգարյանը երեւում է բոլոր այն երբեմն անիմաստ միջոցառումներում, որտեղ գլխավոր հերոսն ինքն է եւ կարող է այդպես նախընտրական քարոզարշավ իրականացնել: