ՖՈՏՈ. Առաջին հանդիպման ժամանակ տղամարդկանց սովորություններ, որոնք կանայք տանել չեն կարողանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս ճիշտ հանգվել, ի՞նչ պատվիրել ռեստորանում, ի՞նչ ծաղիկներ գնել: Հարցեր, որոնք առաջին հանդիպումից առաջ տանջում են տղամարդկանց:

Տղամարդկանց ո՞ր բառերն ու ի՞նչ գործողություններ տանել չեն կարողանում կանայք առաջին հանդիպման ժամանակ.

1. Անել դա լեզվով

Այսօր առաջին հանդիպման ժամանակ համբուրվելը այդքան էլ հազվադեպ երևույթ չէ: Սակայն տղամարդիկ պետք է ուշադիր լինեն. եթե աղջիկը թույլ է տալիս նման մտերմություն, ապա դա չի նշանակում, որ կարելի է նման ազատություն թույլ տալ:

2. Հարցնել՝ արդյո՞ք դրանք իրական են

Պատահում է, որ գեղեցիկ կին տեսնելիս տղամարդիկ կորցնում են ինքնատիրապետումը կամ սկսում այնքան անհանգստանալ, որ հիմար հարցեր են տալիս: Օրինակ՝ իրական է արդյոք կուրծքը կամ մազերի գույնը: Նույնիսկ եթե ամեն ինչ բնական է, աղջիկներին նման հարցերը չեն ուրախացնի:

3. Ինտիմ հարցեր տալ

Հնարավոր է, որ երկրորդ, երրորդ կամ չորրորդ հանդիպման ժամանակ նման հարցերը տեղին լինեն, սակայն ոչ առաջին հանդիպման ժամանակ:

4. Ծանոթացնել ծնողների հետ

Իհարկե կան տղամարդիկ, ովքեր սիրում են առաջին հանդիպումը տանը անցկացնել, և կան աղջիկներ, ովքեր համաձայնվում են: Սակայն մի բան է միասին ընթրել, մեկ այլ բան՝ ծնողների ընկերակցությամբ:

5. Համեմատել նախկին ընկերուհու հետ

«Դու այնքան նման ես իմ նախկին ընկերուհուն» կամ «Ինչ լավ է, որ իմ նախկին ընկերուհուն նման չես, ես նրան ատում եմ» արտահայտություններն ակնհայտ դուր չեն գա աղջիկներին: Եթե նա հարմար գտնի, ապա կհարցնի նախկին ընկերուհիների մասին:

6. Ուսերին գցել բաճկոնը  

Շատերին կարող է նյարդայնացնել նման քայլը, սակայն որոշ տղամարդիկ բաճկոնը, վերարկուն առաջարկելը ջենտլմենություն են համարում:

7. «Տնավարի» ուտել 

Պետք չէ առաջին իսկ հանդիպման ժամանակ ուտել այնպես, ինչպես տանը միայնակ ժամանակ: Աղջիկը նման քայլը չի գնահատի:

8. Գումարային կատակներ

«Այսօր ո՞վ է վճարելու» հարցը, հիշեք, զվարճալի չէ:

9. Քնքուշ բառեր օգտագործել

Պետք չէ օգտագործել «սիրելիս», «փոքրիկս» կամ նման այլ բառեր, եթե դեռևս մտերիմ չեք:

10. Բողոքել ամեն ինչից

Որոշ տղամարդիկ կարծում են, որ խղճահարությունից դեպի սեր մեկ քայլ է: Սակայն դա այդպես չէ: Առավել ևս, եթե խոսքը գրեթե անծանոթ մարդկանց և առաջին հանդիպման մասին է:

Պետք չէ պատմել այն ամենի մասին, թե ամեն օր ինչ դժվարությունների եք բախվում. նա հոգեբան չէ:




Լրահոս