ՖՈՏՈ. Պարզ հնարքներ, որոնք կօգնեն իդեալական կոշիկ ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որակյալ և գեղեցիկ կոշիկ ընտրելու կարողությունը կարելի է համեմատել իրական արվեստի հետ: Կոշիկի խանութ այցելելուց առաջին հարկ է պատկերացում ունենալ, թե ինչ կոշիկ է անհրաժեշտ և չառաջնորդվել միայն արտաքինով:

Ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել կոշիկ գնելիս

– Ստուգեք, թե արդյոք լավ են պահվում կրունկի և առջևի հատվածը: Եթե սեղմեք և թողնեք, ծալքեր չպետք է մնան:

– Կոշիկը պետք  է ընտրել մեծ ոտնաչափով: Սա ծիծաղելի է հնչում, սակայն մարդկանց մեծ մասի մոտ մի ոտնաչափը փոքր-ինչ մյուսից մեծ է:

– Պարտաադիր պայման է դիմադրությունը: Երբեմն ճնշում գործադրելիս կրունկը հետք է քաշվում: Նման կոշիկ պետք չէ ընտրել:

– Ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել տակացուի ճկունությանը: Եթե այն ոչ բավարար ճկուն է, ապա դժվար կլինի նորմալ շարժվել:

– Պետք չէ գնել կոշիկ, որի ոտնաչափը ճկված է: Պետք չէ հույս ունենալ, որ այն կուղղվի: Դա կարող է հանգեցնել արյան շրջանառության խախտման, մկանների ֆունկցիայի վատացմանը:

– Կոշիկ խորհուրդ է տրվում գնել երեկոյան ժամերին, քանի որ երեկոյան ժամերին ոտքերը փոքր-ինչ փքվում են, և առավոտյան գնված կոշիկը կարող է հարմար չլինել երեկոյան:

– Ներսից ստուգեք կոշիկը: Ներսի մակերեսը պետք է փափուկ լինի, առանց կոպիտ կարերի:

– Կոշիկը փորձելիս քայլեք կոշտ հարթության վրա: Ցանկացած կոշիկ հարմար է, եթե այն կրում են գորգի վրա:

– Եթե կոշիկը կրունկով է, ապա մաքսիմալ բարձրությունը պետք է կազմի 7-9 սմ: Իսկ կրունկի միջև հեռավորությունը՝ առնվազն 3 սմ:

Ինչպես ճիշտ ընտրել կոշիկի չափսը

– Եթե բարձրակրունկ եք ընտրում, ապա կարևոր է, որպեսզի ոտքը չճոճվի, ինչը կարող է հանգեցնել կրունկի կոտրմանը:

– Եթե մորթյա կոշիկ եք ընտրում, ապա հաշվի առեք, որ կոշիկի մեջ հավելյալ տարածք է առաջանում:

– Զամշե կոշիկ ընտրելու դեպքում կարևոր է իմանալ, որ այն արագ մաշվում է, այդ իսկ պատճառով ստուգելիս այն պետք է կիպ գրկի ոտքը:

– Եթե կոշիկը երկար առջևի մաս ունի, ապա 1-2 սմ պետք է ազատ մնա:




Լրահոս