ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանի համար 2016 թվականը կարելի է համարել ձեռքբերումների տարի: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները ավելացել են: Բացի այս՝ Շախմուրադյանը, ով խորհրդարանում կարճ աշխատեց, հասցրել է անշարժ գույք գնել: Այսպես՝ անցած տարվա ընթացքում 30 մլն 303 հազար 280 եւ 3 մլն 323 հազար 355 դրամով գնել է բնակարաններ, նաեւ 1 մլն դրամով գնել է AudiA6 2.41 մակնիշի ավտոմեքենա:
Դաշնակցական նախկին պատգամավորի դրամական միջոցները կազմել են 96 հազար դոլար, 53.5 մլն դրամ եւ 4000 եվրո: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է 7 վայրից ստացած աշխատավարձը` ավելի քան 44 մլն դրամ: Ի դեպ, գնած բնակարանները նա ձեւակերպել է որպես նվիրատվություն: Նշենք, որ Շախմուրադյանը անցած տարվա մարտի 3-ին է մուտք գործել խորհրդարան եւ նոր խորհրդարանում նա չի լինելու, այլ անցնելու է դիվանագիտական աշխատանքի: