Անվերապահ հիմնական եկամուտի մասին գաղափարն առաջացել է դեռևս անցած դարում:
Մի շարք երկրներ, որտեղ մարդիկ ամսական եկամուտ են ստանում հենց այնպես, պարզապես այդտեղ բնակվելու համար.
Ֆինլանդիա
2017թ. կառավարական կազմակերպության որոշման համաձայն՝ Ֆինլանդիայի միանգամից 2000 գործազուրկ բնակիչ 25-58 տարեկան ամսական ստանում է 560 եվրո: Բնակիչներն ընտրվել են պատահականության սկզբունքով և կզրկվեն այդ գումարից, եթե աշխատանք գտնեն:
Ֆինլանդիայում միջին աշխատավարձը 2202 եվրո է:
Լիվորնո, Իտալիա
2016թ. հունիսի 1-ից Լիվորնոյի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքի 100 աղքատ ընտանիք անվերապահ հիմնական եկամուտ է ստանում 517 եվրոյի չափով: 2017թ. հունվարից այդ ծրագրում ներառվեց նաև 100 ընտանիք:
Լիվորնոյում միջին աշխատավարձը 1480 եվրո է:
Քենիա
GiveDirectly ոչ կոմերցիոն կազմակերպության շնորհիվ Քենիա 6000 բնակիչ ամսական ստանում է 22 դոլար:
Քենիայի քաղաքներում միջին աշխատավարձը կազմում է 291 դոլար:
Ուտրեխտ, Նիդեռլանդներ
2017թ. մայիսից Ուտրեխտի 250 բնակիչ ամսական 960 եվրո կստանա:
Ուտրետում միջին աշխատավարձը 2227 եվրո է:
Մարիկա, Բրազիլիա
Մարիկայի քաղաքապետի որոշմամբ՝ ամսական 30 դոլար է ստանում 150000 բնակիչ: Անապահով ընտանիքները՝ հավելյալ 28 դոլար:
Միջին աշխատավարձը՝ 642 դոլար:
Հնդկաստան
2017թ. Հնդկաստանի կառավարությունը կրկին պլանավորում է փորձնական ծրագիր մտցնել, որը դեռևս 7 տարի առաջ գերազանց արդյունքներ ցույց տվեց:
Հնդկական քաղաքներում միջին աշխատավարձը 535 դոլար է:
Օնտարիո, Կանադա
2017թ. մայիսից միանգամից 4000 մարդ 18-64 տարեկան կստանա մինչև 1415 դոլար:
Միջին աշխատավարձը՝ 2216 դոլար:
Ուգանդա
2017թ.-ից Eight ոչ կոմերցիոն կազմակերպությունը 50 ընտանիքներին ամսական 32 դոլար է վճարում:
Միջին աշխատավարձը՝ 168 դոլար:
Օքլենդ, ԱՄՆ
2017թ. հունվարից 100 ընտանիք ստանում է ամսական 2000 դոլար: Ընտանիքներն ընտրվել են պատահականության սկզբուքնով:
Օքլենդում միջին աշխատավարձը 3215 դոլար է: